«Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը»․ Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքի 2706-ամյակի առթիվ - RadioVan.fm

Онлайн

«Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը»․ Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքի 2706-ամյակի առթիվ

2021-10-08 14:28 , Политика, 875

«Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը»․ Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքի 2706-ամյակի առթիվ

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է քաղաքի տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Այսօր մեր սիրելի քաղաքի, հայոց հոգևոր մայրաքաղաքի տոնն է՝ 2706-ամյակը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ:

Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Հավաստիացնում եմ ձեզ, թերևս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա: Այս ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք:

Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը, փայփայենք, լինենք սրտացավ և հոգատար մեր քաղաքի հանդեպ: Մեր քաղաքն արժանի է այդ սիրուն:

Տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգևոր մայրաքաղաք»։

Лента

Рекомендуем посмотреть