«Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը»,-այդ մասին պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ է Հռոմի Լևոնյան հայկական վարժարանում հանդիպմանը։
Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար» Նա նշել է, որ սկզբունքորեն մենք կարող էինք և՛ հաղթել, և՛, ցավոք, պարտվել։
«Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։ Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Սրանք պատերազմի հետևանքներն են»,-նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայ համայնքի ներկայացուցիչներին ասել է Արմեն Սարգսյանը։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։