ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտնում է, որ մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները, ինչը, նշվում է, հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է:
Տեղեկացվում է, որ սեզոնային գրիպի դեմ արդեն պատվաստվել են առողջապահական գերատեսչության աշխատակիցները։
Միաժամանակ հիշեցվում է՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով: