Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական զինված ուժերի (ԶՈւ) թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:
Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ անձնակազմի շրջանում տուժածներ չկան: