«Հայաստանն այսօր թշնամուն տվեց բաղձալի «միջանցքի» առաջին բաղկացուցիչը՝ օդայինը, հաջորդիվ կտվրի Սյունիքով անցնող ցամաքայինը»․ Աղաբաբյան - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանն այսօր թշնամուն տվեց բաղձալի «միջանցքի» առաջին բաղկացուցիչը՝ օդայինը, հաջորդիվ կտվրի Սյունիքով անցնող ցամաքայինը»․ Աղաբաբյան

2021-10-06 15:14 , Политика, 1028

«Հայաստանն այսօր թշնամուն տվեց բաղձալի «միջանցքի» առաջին բաղկացուցիչը՝ օդայինը, հաջորդիվ կտվրի Սյունիքով անցնող ցամաքայինը»․ Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյան. ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականության չկասեցման դեպքում հաջորդիվ թշնամուն կտրվի ցամաքային միջանցքը

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով Հայաստանի օդային տարածքով Բ աքու-Նախիջևան-Բաքու չվերթների իրականացմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 5-ին Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։

Հոկտեմբերի 6-ին Հայաստանը բացում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար՝ թույլ տալով «Ադրբեջանական ավիաուղիներին» Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ կատարել մեր օդային տարածքով։

Պատահականությու՞ն։

Ամենևին։

Նման պատահականություններ չեն լինում։

Փաստացի Հայաստանն այսօր թշնամուն տվեց Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան այդքան բաղձալի «միջանցքի» առաջին բաղկացուցիչը՝ օդային միջանցքը։

ՀՀ իշխանությունների այս թուրքամետ քաղաքականության չկասեցման պարագայում հաջորդիվ թշնամուն կտրվի նաև Սյունիքով անցնող ցամաքային միջանցքը՝ Հայաստանը վերջնականորեն պետությունից վերածելով խամաճիկային արհեստական (ժամանակավոր․․․) գոյացության»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին Իրանի կառավարությունը ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ տեղեկացնելով, որ փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան։

Այսօր էլ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը՝ AZAL-ը, հայտարարել է, որ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից, սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար։

Лента

Рекомендуем посмотреть