Տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով․ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով․ Միրզոյան

2021-10-06 14:48 , Политика, 1059

Տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով․ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի նախագահի մակարդակով պարբերաբար արվող պնդումներին, թե 44-օրյա պատերազմից հետո «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն անցյալում է»՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ նախօրեին ունեցած հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Միրզոյանը Սյոդերի հետ հանդիպմանը հատկապես շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 4-ին հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Մինչդեռ, հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։

Лента

Рекомендуем посмотреть