«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը այսօրվանից օգտագործելու է Հայաստանի տարածքը Բաքվից Նախիջևան չվերթների համար - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը այսօրվանից օգտագործելու է Հայաստանի տարածքը Բաքվից Նախիջևան չվերթների համար

2021-10-06 14:22 , Политика, 1043

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը այսօրվանից օգտագործելու է Հայաստանի տարածքը Բաքվից Նախիջևան չվերթների համար

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը՝ AZAL-ը, հայտարարել է, որ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից, սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար։

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,-«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է ավիաուղիների տարածած հաղորդագրությունում

Նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը:

«Այսպիսով, այսուհետ տվյալ թռիչքը կատարելիս AZAL-ը կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից»,-ընդգծվում է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть