Սովորողների կրթության ու դաստիարակության գործում և մանկավարժության բնագավառում ունեցած բազմամյա ու նշանակալի ավանդի համար Ուսուցչի օրվա կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի հրամանով պարգևատրվել են նախարարության պարգևներով:
Մեդալով պարգևատրվել են.
1. Անահիտ Արտուշի Մկրտչյան - Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ
2. Խաչատուր Հրաչի Խաչատրյան - Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ
3. Նիկոլայ Ավետիսի Ավանեսյան - Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ
4. Ռիտա Ասլանի Պետրոսյան - Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի դասվար
5. Ռիտա Վաղինակի Բարսեղյան - Գեղարքունիքի մարզի Կութի միջնակարգ դպրոցի ուսուցիչ
6. Սուրեն Ալեքսանդրի Կարապետյան - Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ
7. Անահիտ Աշոտի Իշխանյան - Սյունիքի մարզի Խնձորեսկի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
8. Ռուզաննա Ժորայի Հովակիմյան - Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ
Պատվոգրով պարգևատրվել են.
1. Տաթևիկ Սերյոժայի Աբրահամյան - Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հիմն. դպրոցի դասվար
2. Ելիզավետա Գրիգորի Օհանջանյան - Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ. Բաբայանի անվան թիվ 2 հիմն. դպրոցի դասվար
3. Մարգարիտ Վարդկեսի Ներսիսյան Արարատի մարզի Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ
4. Անի Հարությունի Մկրտչյան - Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմն. դպրոցի կենսաբանության ուսուցիչ
5. Նունուֆար Ծերունի Առաքելյան - Արագածոտնի մարզի Արագածի թիվ 2 միջն. դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ
6. Անահիտ Ռոմիկի Ալավերդյան - Կոտայքի մարզի Հրազդանի Ա. Իսահակյանի անվան թիվ 9 հիմն. դպրոցի անգլերենի ուսուցիչ
7. Գայանե Կառլենի Սարգսյան - Սյունիքի մարզի Ագարակի միջն. դպրոցի անգլերենի ուսուցիչ
8. Սուսաննա Գևորգի Սիմոնյան - Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմն. դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
9. Անահիտ Ավետիքի Կարապետյան - Շիրակի մարզի Ջրափիի միջն. դպրոցի կենսաբանության ուսուցիչ
10. Մարիամ Հայկի Ղազարյան - Վայոց ձորի մարզի Արփիի միջն. դպրոցի գերմաներենի ուսուցիչ
11. Մարգարիտ Ալեքսանի Կարապետյան - Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դասվար
12. Ռուբիկ Աշոտի Մարտիրոսյան - Տավուշի մարզի Արճիսի միջն. դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ, Պտղավանի միջն. դպրոցի աշխարհագրության և հայոց եկեղեցու պատմ. ուսուցիչ
13. Արև Բենիկի Չոբանյան - Տավուշի մարզ Այգեհովիտի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
14. Սիրուն Ժորիկի Հովհաննիսյան - Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ
15. Անահիտ Վահանի Աբրահամյան - Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հոկտեմբերի 5-ը նշվում է որպես «Ուսուցչի օր»:
Տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:
Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:
Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:
Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:
Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:
Աստված պահապան բոլորիս…»։