Առողջապահության նախարարությունը համավարակով պայմանավորված ծախսերը՝
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ֆինանսական հաշվետվություն՝ կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված ծախսերի մասին։
Ըստ այդմ՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում համավարակով պայմանավորված՝ կատարվել են հետևյալ ծախսերը․
Ընդգծվում է, որ աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։