Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

2021-10-05 15:45 , Мир, 1146

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իր վրացի գործընկերոջ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,-նշվում է հրապարակման մեջհաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Հասանովը նաև Վրաստանին երախտագիտություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում, որն Ադրբեջանում «Հայրենական են» անվանում, իրենց «արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար»։

Բանակցությունների արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիրը։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ նախօրեին մեկնարկել են «Eternity-2021» զորավարժությունները, որոնք կընթանան մինչև հոկտեմբերի 8-ը։

Կախեթիում էլ նախանշված է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть