ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության կազմում Իտալիա է մեկնել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։