Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, N զորամիավորման զորամասերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելու նպատակով անցկացվել է շարային ստուգատես:
ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) մանրամասնում են, որ իրականացվել են ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ:
Տրվել են հանձնարարականներ ռազմական տեխնիկան ձմեռային ռեժիմի պատրաստելու վերաբերյալ։