Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք՝ զինադադարից հետո՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
ԱԻՊԾ-ից նշում են, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։