Այսօր Տարեցների միջազգային օրն է, որը նշվում է նաև Հայաստանում։
Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող խմբի անդամ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) տարեկան 700 տարեցի մշտական աջակցություն է տրամադրում: Նրանք ստանում են սնունդ և հիգիենիկ պարագաներ, հոգեբանական աջակցություն և օգտվում տնային խնամքի ծառայությունից։
Ընկերությունից հայտնում են, որ Քովիդ-19 համավարակի ընթացքում միայնակ տարեցները եղել են իրենց հիմնական թիրախային խմբերից: Համավարակի սկզբից ի վեր Հանրապետության ամբողջ տարածքում աջակցություն է տրամադրվել մոտ 20 000 միայնակ տարեցի։