Մեկնարկել է Չեխիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Յակուբ Կուլհանեկի աշխատանքային այցը Երևան:
Նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետ նախարարներ Կուլհանեկը և Միրզոյանը ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), ուր մեկնարկել է նրանց առանձնազրույցը:
Կողմերը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ընդգծվել է, որ Կուլհանեկի այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: