«Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը»,-այդ մասին Հայաստանում Իրանի դեսպան ԱբբասԲադախշան Զոհուրիի հետ նախօրեին կայացած հանդիպմանն ասել էՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապանճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Հիշեցնենք՝ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել․ այնտեղով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդները պետք է գումար վճարեն որպես մաքսատուրք:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը հայտնել էր, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, և ըստ այդմ՝ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ: