2022-ի հունվարի 1-ից ներառյալ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխան մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ կստանա - RadioVan.fm

Онлайн

2022-ի հունվարի 1-ից ներառյալ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխան մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ կստանա

2021-09-30 18:01 , Общество, 1404

2022-ի հունվարի 1-ից ներառյալ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխան մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ կստանա

2022 թվականի հունվարի 1-ից ներառյալ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն կստանա։

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով պետբյուջեով նախատեսված ծրագրերին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ ի թիվս երկրում նվազագույնը աշխատավարձի բարձրացման, 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցման և նորոգման՝ Փաշինյանի կառավարությունը նախատեսում է նաև ամսական 50 հազարական դրամ աջակցություն տրամադրել ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխային՝ մինչև 6 տարեկանը։

Лента

Рекомендуем посмотреть