Պատերազմից հետո ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը հասնում է 100 միլիարդ դրամի - RadioVan.fm

Онлайн

Պատերազմից հետո ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը հասնում է 100 միլիարդ դրամի

2021-09-30 16:27 , Экономика, финансы, 1085

Պատերազմից հետո ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը հասնում է 100 միլիարդ դրամի

Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներում։ Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունն մոտենում է 100 միլիարդ դրամի:

«Սա շատ կարևոր է, և մենք շարունակելու են այս գործընթացը մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունն պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,-ասել է կառավարության ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть