Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։
Այդ մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ մանրամասնելով, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման: