Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Twitter-ում գրել է, որ այն հիանալի է անցել։
Նա, միաժամանակ, հայտնել է, որ քննարկել են «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը»։
«Անդրադարձ է կատարվել երկկողմ նշանակության, ռազմավարական գործընկերության թեմաներին,ևմեր համագործակցության հետագա զարգացման ուղիներին»,- նշել է Ղարիբաշվիլին։
Had a wonderful meeting w/ @presidentaz discussing relations importance of regional transformation. Touched upon topics of bilateral importance, strategic partnership explored new avenues for furthering our cooperation. pic.twitter.com/BKVmyp83n0
— Irakli Garibashvili (@GharibashviliGe) September 29, 2021
Նշենք՝ նախատեսված է նաև Վրաստանի վարչապետի այցը Հայաստան։