2022-ի հունվարի 1-ին ջրի նոր սակագին է ուժի մեջ մտնելու - RadioVan.fm

Онлайн

2022-ի հունվարի 1-ին ջրի նոր սակագին է ուժի մեջ մտնելու

2021-09-29 18:11 , Общество, 2735

2022-ի հունվարի 1-ին ջրի նոր սակագին է ուժի մեջ մտնելու

«Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի սկզբին հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ առաջարկելով ջրի սակագինը ներկայիս 180 դրամի փոխարեն սահմանել 223,7 դրամ։

Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ միաժամանակ նշելով, որ «Վեոլիա ջրի» հետ բանակցում են առաջիկա 10 տարում հաստատուն գնային քաղաքականություն ունենալու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ն հայտնել էր, որ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 09.08.2021թ. հանձնաժողով ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) 2022թ․ սակագների ճշգրտման հայտն ընդունվել է ուսումնասիրության։

Այնուհետ տեղեկացվել էր, որ Հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Որոշում կայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերն է, որից հետո նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր հավաստիացրել է, որ անապահով խավի շուրջ 100 հազար բաժանորդի համար ջրի սակագինը չի փոխվի:

Лента

Рекомендуем посмотреть