44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները հանդիպել են պատգամավորներին - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները հանդիպել են պատգամավորներին

2021-09-29 17:02 , Политика, 1101

44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները հանդիպել են պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խորհրդարան են այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ:

Խորհրդարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:

«Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարևորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը: Ի տարբերություն 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն: Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի և այլ երաշխիքներ:

Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի և այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին»,-նշում են ԱԺ-ից՝ հավելելով, որ պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը և հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին:

Лента

Рекомендуем посмотреть