ՀՀ-ում «ԳՌՈՄ-2021» զորավարժությանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչուներ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում «ԳՌՈՄ-2021» զորավարժությանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչուներ  

2021-09-29 16:32 , Общество, 1174

ՀՀ-ում «ԳՌՈՄ-2021» զորավարժությանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչուներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների մասնակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» («Ամպրոպ-2021») զորավարժությունը։

Հայտնել էինք, որ դրանք անցկացվելու են սեպտեմբերի 24-28-ը։

Կազմակերպիչը Ոստիկանությունն էր՝ ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին է եղել․ ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները ցանկացել են մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ անցկացնել մեկ այլ երկիր, ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկել են միջացառումներ՝ հանցավոր խմբի անդամներին վնասազերծելու, զինաթափելու և ձերբակալելու ուղղությամբ։

Զորավարժությանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Վարժանքներին ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։

Лента

Рекомендуем посмотреть