COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահեր չեն գրանցվել․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահեր չեն գրանցվել․ ԱՆ

2021-09-29 15:25 , Общество, 1931

COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահեր չեն գրանցվել․ ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել:

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ)՝ ընդգծելով, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որայդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть