Կութի դիրքերում ադրբեջանցիների կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Կութի դիրքերում ադրբեջանցիների կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

2021-09-28 16:35 , Общество, 821

Կութի դիրքերում ադրբեջանցիների կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Ընդգծվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Лента

Рекомендуем посмотреть