«Ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա»․ Freedom House-ը մտահոգված է Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանության համար հարուցված քրգործով - RadioVan.fm

Онлайн

«Ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա»․ Freedom House-ը մտահոգված է Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանության համար հարուցված քրգործով

2021-09-28 18:40 , Право, 1296

«Ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա»․ Freedom House-ը մտահոգված է Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանության համար հարուցված քրգործով

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում մեկնաբանությունում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հանրային գործունեությամբ պայմանավորված», քրեական գործ են հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ Facebook-ում վիրավորական մեկնաբանություն գրելու համար:

«Դա տեղի է ունեցել պետական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և նշանակում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա՝ ներառյալ խոսքի ազատությունը»,-տարածած հաղորդագրությունում ընդգծում է Freedom House-ը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այդ հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը։

Лента

Рекомендуем посмотреть