Եթե ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը․ ԱՆ-ի արձագանքը՝ հարցին - RadioVan.fm

Онлайн

Եթե ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը․ ԱՆ-ի արձագանքը՝ հարցին

2021-09-28 15:44 , Политика, 1192

Եթե ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը․ ԱՆ-ի արձագանքը՝ հարցին

«Եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել»,- ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) պատասխանել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության գնագոյացման մասին հարցին։

Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված պատասխանի համաձայն՝ նշվել է, որ առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակում չէ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

Հակահամաճարակային կանոնների խախտման դեպքում կիրառվելու են վարչական վարույթներ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ տուգանք կնշանակվի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ։

Այս պահին ՀՀ Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել կամ պատվաստվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացած խորհրդակցությանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը:

Նա չի կիսել կարծիքը, թե ՊՇՌ թեստի վճարովի լինելու հանգամանքը մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում։

«Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն, քանի որ պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում»,-հայտարարել է նա:

«Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելու առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը:

Лента

Рекомендуем посмотреть