Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների՝ այսօր, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում լռության րոպե էր. կրթօջախներում, աշխատավայրերում, նաև փողոցներում: Արցախի հանրային հեռուստատեսությունն առանձնացրել է դրվագներ խոսուն լռությունից: Տեսանյութից երևում է, որ յուրաքանչյուրն այդ ժամին իր գտնվելու վայրում հոտնկայս է, լուռ: