Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։
Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ միջոցառմներին ներկա են եղել զորամիավորումների հրամանատարական կազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
Նշվում է, որ հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։