Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել «անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին»․ տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։
«Խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»,-ասված է գրառման մեջ, որին կից նաև լուսանկարն են հրապարկվել։