Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ, իթիվս մի շարք հարցերի՝ քննարկվել է նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հարցը։ Այդ առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից: