«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։
Անդրադառնալով հակահամաճարակային կանոնների խախտման դեպքում կիրառվող վարչական վարույթներին՝ Աննա Հարությունյանն հայտնել է, որ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-120 հազար դրամ տուգանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։
Այս պահին, սակայն, Աշխատանքային օրենսգրքով չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք չկա։