«Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար»․ Հայկ Դեմոյան - RadioVan.fm

Онлайн

«Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար»․ Հայկ Դեմոյան

2021-09-22 15:42 , Общество, 1153

«Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար»․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի դիտարկմամբ՝ Հանրապետության 30-ամյակի առիթով երեկ կազմակերպված գլխավոր միջոցառումն ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր։

«Չհասկացողներին ու հրճվանքի ցնցումների մեջ գտնվողներին բացատրում եմ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ մոռանալ պատերազմը, այն սպասարկողներին ու գիտակցված պարտության տանողներին և, իհարկե, ազդարարել, որ ամեն ինչ ավարտված է՝ այդ թվում պատերազմի ծանր հոգեբանական հետևանքները․․․

Հիպնոտիկ սեանսի տեքստային ձևակերպումը ևս կար։ Ահա, խնդրեմ, կարդացեք․

«...Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:

Հասկացա՞ք հիմա, որ այն ինչ կար մինչ երեկ, արդեն անցյալ կատարյալ է, իսկ այսօրվանից սկսած դուք ոչինչ եք, քանի որ ազդարարված է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ պարտադրված եք գոյատևելու․․․

ՀԳ․ ԳԱԱ Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար։ Հապա մի ցույց տվեք ձեր ակադեմիական մանդատներն ընդդեմ պողպատյա մանդատների․․․

ՀՀԳԱզդեցության գործակալներ, քաղտեխնոլոգներ, հոգեներգործության մասնագետներ, ֆեյսբուքյան մեյմուններ, մենք ձեզ հետևում ենք ուշի ուշով․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Դեմոյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնելով, որ Երևանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ` Կենաց պուրակ, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, ասաց․

«Հանրապետության հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:

Ընդգծենք՝ ՀՀ կառավարությունը գործունեության 5-ամյա ծրագրում ամրագրել է՝ առաջ են գնալու խաղաղության օրակարգով:

Սեպտեմբերի 15-ին էլ Դուշանբեում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ՌԴ ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտել է՝ «Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին»։

Лента

Рекомендуем посмотреть