ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ հետմահու պարգևատրվել են։
Ըստ այդմ՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է
-Արթուր Սուրենի Գալստյանը՝ կամավորական,
Մարտական ծառայության մեդալով՝
-Վաչագան Ռուդիկի Հակոբյանը՝ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
-Սարգիս Արմենակի Դավթյանը՝ թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
-Մանվել Սամվելի Խարդալյանը՝ թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
-Արթուր Գեորգիի Հավհաննիսյանը՝ կամավորական,
-Արտակ Սևադայի Հաջոյանը՝ կամավորական,
-Ներսես Պյոտրի Մովսեսյանը՝ կամավորական,
-Գարիկ Սերոբի Մուրադյանը՝ կամավորական: