Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Էռնեստի Հարությունյանը հետմահու պարգևատրվել Մարտական ծառայության մեդալով: