Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 20-ին երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Անխորտակելի եղբայրություն-2021» խորագրով մարտավարական զորավարժություններին ներգրավված են Թուրքիայի և Ադրբեջանի մոտոհրաձգային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատները և այլ տեսակի զորքեր։