Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
Բուայեի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Հայաստանի Անկախության օրը չմոռանանք այն կապերի մասին, որոնք միավորում են մեր երկու երկրները: Ավելի քան 2000 տարվա մշակույթով և հզոր ինքնությամբ հարուստ Հայաստանը Ֆրանսիայի կողքին պայքարեց մեր ազատությունների համար: Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի։ Անկախության այս օրը Հայաստանը դեռ կանգնած է հազարավոր երիտասարդների կորստի, հայ բանտարկյալների ընտանիքների անորոշության և հազարավոր վիրավորների առջև: Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսուհի՝ ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է: Հուսով եմ, որ նա կարող է միշտ հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա»,-գրել է Բուայեն: