Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ղեկավարը նշել է, որ երկու երկրները սերտ համագործակցություն են հաստատել տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը