Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ. Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ. Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

2021-09-20 17:59 , Политика, 1325

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ. Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

«Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ»,-այդ մասին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ այսօր կայացած հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա գնահատում են որպես Հայաստանի ավելի քան 25 տարվա շրջափակումը հաղթահարելու հնարավորություն։

Փաշինյանը հույս է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգեն:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նա նշել է, որ հայկական կողմի համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որը, Փաշինյանի գնահատմամբ, նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար, ինչը մեր երկրի անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի։

Նշենք, որ այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:

Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը։

Лента

Рекомендуем посмотреть