COVID-19-ի դեմ ՀՀ-ում կատարվել է 366 779 պատվաստում - RadioVan.fm

Онлайн

COVID-19-ի դեմ ՀՀ-ում կատարվել է 366 779 պատվաստում

2021-09-20 15:29 , Общество, 1104

COVID-19-ի դեմ ՀՀ-ում կատարվել է 366 779 պատվաստում

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 366 779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237 454, երկրորդ դեղաչափ` 129 325։

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հիշեցնելով․

-«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով,

-պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը,

-նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար,

-կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները,

-պատվաստումներն անվճար են:

Лента

Рекомендуем посмотреть