Բանակայիների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ, մենամարտից հետո, սակայն, անդրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։
Այդ մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան՝ նշելով, որ Մաշակարյանը Սարկխան Ալիևի հետ մրցել է Մոսկվայում ընթացող մրցաշարում՝ հաղթելով 3:2 հաշվով։
Ֆեդերացիան նաև ներկայացրել է մրցույթի տեսանյութը։