Եվրոպոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) գրասենյակի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են փախստականների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:
«Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների, ինչպես նաև՝ Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի կապի սպա:
Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ համատեղարդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները Հայաստանի և Եվրոպոլի միջև ։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով»,-ասված է ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։