«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը - RadioVan.fm

Онлайн

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը

2021-09-17 15:53 , Политика, 1455

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը

Ազգային Ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ տրվելիք պարգևավճարների առնչությամբ՝ ընդգծելով, որ խմբակցության պատգամավորներն այդ գումարը կուղղեն 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։

«Պատիվ ունեմ»-ի հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝

զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,

հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,

տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,

ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»:

Лента

Рекомендуем посмотреть