ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կկազմակերպվեն հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:
Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները՝ հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`
Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:
Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:
Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ և Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:
Նշվում է, որ հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: