Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս՝ պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։
Արացախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։
Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ՝ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։
Նշվում է, որ կառուցապատման աշխատանքները իրականացվում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։