Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում կտեղադրվի Ազգային արժանապատվության՝ «Նեմեսիս»-ի ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող:
Ավագանին, սեպտեմբերի 14-ին կայացած Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստում, միաձայն կողմ է քվեարկել hուշակոթողի տեղադրման վերաբերյալ որոշման նախագծին:
Նշվում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացրած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից:
Այն հանգամանորեն քննարկվել է պատմագիտական հանրության շրջանում: