Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են հարավային թևում՝ Հադրութի շրջանում:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: