«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս». Փաշինյանի գլխավորությամբ գործադիրի անդամները երդվել են - RadioVan.fm

Онлайн

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս». Փաշինյանի գլխավորությամբ գործադիրի անդամները երդվել են

2021-09-10 20:47 , Политика, 998

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս». Փաշինյանի գլխավորությամբ գործադիրի անդամները երդվել են

Նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Վարչապետի աշխատակազմի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև երդվել են կառավարության մյուս բոլոր անդամները:

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Лента

Рекомендуем посмотреть