Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել է ևս 2հայ զինծառայողի աճյուն, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Ընդգծվում է՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին գերատեսչությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։