Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։
Հիշեցնենք՝ Հայաստանում եռամսյա վարժական հավաքները մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։
«Որոշ բաներ հիշում ենք, որոշները մոռացել էինք՝ վերհիշում ենք, բայց շատ բաներ հենց հիմա սովորում ենք։ Պետք է արձանագրենք, որ, եթե ժամանակին արած լինենք այն, ինչ անում ենք հիմա, պարզապես կսիրահարվեինք բանակին ու բանակային կյանքին»,-«Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով Հայաստանում մեկնարկած եռամսյա վարժանքների մասնակիցներից մեկը:
Սեպտեմբերի 15-ից էլ եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի։